BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Թրամփին կարծես փոխել են

Թրամփին կարծես փոխել են
14.04.2017 | 11:30

Դոնալդ Թրամփին կարծես փոխել են, հիմա նա վերադարձել է ԱՄՆ-ի ավանդական արտաքին քաղաքականությանը, որ մերժում էր իր ընտրարշավում: Աշխարհաքաղաքական բոլոր գլխավոր հարցերում՝ Ռուսաստանից և Չինաստանից մինչև ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ՝ ԱՄՆ նախագահը արմատապես փոխել է քաղաքականությունը՝ գրում է Քրիստոֆ ֆոն Մարշալը Tagesspiegel-ում՝ հիշեցնելով, որ անցյալում Թրամփի քավության նոխազը Չինաստանն էր, Ռուսաստանի հետ ուզում էր բարելավել հարաբերությունները, իսկ ՆԱՏՕ-ն անվանում էր «անպետք»:

Բայց նախագահի պաշտոնում 70 օր հետո նրա աշխարհընկալումը ամբողջությամբ շրջվեց: Հիմա ՆԱՏՕ-ն, նրա խոսքով, «ԱՄՆ-ի դաշնակցային քաղաքականության հենասյունն է», Ռուսաստանը նորից դարձել է հակառակորդ: Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «մասամբ մեղավոր» Սիրիայում քիմիական հարձակման մեջ, «գազան» է անվանում նրա դաշնակից Բաշար Ասադին և նշում է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները հասել են պատմական նվազագույնին: Նրա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին Կրեմլում «սառցե» ընդունելության կադրերը միայն հաստատում են դա: Չինաստանին Թրամփը նորից համարում է գործընկեր ու այնտեղ է տեսնում ԿԺԴՀ-ի միջուկային հրթիռների շուրջ կոնֆլիկտի լուծումը: Իհարկե, կարելի է մեղադրել Թրամփին անկայունության ու անսկզբունքայնության մեջ, բայց այս փոփոխությունների մեջ կարելի է տեսնել իրականությանը և ԱՄՆ-ի աշխարհաքաղաքականության ավանդական ուղենիշներին մերձեցումը: Իսկ այդ քաղաքականությունը որոշում են արտաքին քաղաքական իստեբլիշմենտը և զինվորականները, ու գործնականում Թրամփը նրանց հակադրելու քիչ բան ունի: Այդ պատճառով, որպեսզի իր քաղաքականության սրբագրումը թուլության նշան չթվա, Թրամփը ամեն անգամ սպասում է հարմար առիթի, որ ներկայացնի իբրև հավատարմություն սկզբունքներին:
Քրիստոֆ ֆոն ՄԱՐՇԱԼ, Tagesspiegel


Հ.Գ. Որ էքսցենտրիկ միլիարդատերը Սպիտակ տանը վարելու է այն քաղաքականությունը, ինչ վարում են ԱՄՆ նախագահները, կասկածում էին միայն Ռուսաստանում: Իսկ այսօր արդեն ՌԴ նախագահն է ասում, որ Թրամփի օրոք հարաբերություններն ավելի վատ են, քան Օբամայի: Բայց երկուսով էլ՝ թե Պուտինը, թե Թրամփը հույս են հայտնում, որ վիճակը կբարելավվի: Որոշ ժամանակից Թրամփը կսկսի նաև զգալ, որ երկուսով էլ նույն նավակում են, թեպետ տարբեր կողմեր են թիավարում, ու այդ ժամանակ կամ կորոշեն նավակից դուրս ցատկել, կամ խորտակել, կամ նույն ուղղությամբ լողալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ